«Ժառանգություն» կուսակցության բոլոր կառույցները կան, եւ պայքարը շարունակվելու է։ Այսօր՝ փետրվարի 13–ին, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով հարցին, որ  իրենց կուսկացության որոշ կառույցներ հրաժարվել են ընտրություններին աշխատել այս դաշինքի օգտին։

Ինչ վերաբերում է իրենց կուսակից Զարուհի Փոստանջյանի բոյկոտին, ասել է. «Զարուհի Փոստանջյանը ի սկզբանե տեղյակ է եղել, որ ինքը լինելու է դաշինքի ընտրական ցուցակի առաջին կին թեկնածուն, ինքը այդ մոտեցմանը դեմ է եղել, եթե Զարուհին  ցանկանա այս դաշինքում ընդգրկվել,  այդ առաջարկը կհարգվի։ Իսկ եթե Զարուհին չմասնակցի պայքարին, մենք պայքարելու ենք այնպես, ինչպես մինչեւ Զարուհու գալը «Ժառանգություն» կուսակցություն։ Մեր կառույցները կան, մենք մեր պայքարը շարունակելու ենք, Զարուհին կմիանա՝ մենք միայն ուրախ կլինենք, չի միանա՝ մենք շարունակելու ենք պայքարը»,–ասել է Արմեն Մարտիրոսյանը։