Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ–ի հետ որեւէ կապ չունի։ Այդ մասին այսօր՝փետրվարի 16–ին, լրագրողների հետ զրույցում վստահեցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նա նշեց, որ մնացածը Հովիկ Աբրահամյանն արդեն հայտարարել է։
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, ՀՀԿ–ից դուրս եկած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ստվերային դերակատարում ունի ԲՀԿ–ում եւ «Ծառուկյան» դաշինքում:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը ամուսնացած է Գագիկ Ծառուկյանի դստեր հետ: Արգամ Աբրահամյանն ընդգրկված է «Ծառուկյան» դաշինքի ցուցակում:











