«Ես անձամբ չեմ ասել՝ ուզում եմ մասնակցել, նախագահն է որոշել եւ գրել, էրեխեքիս արեւ»: Այս ամսին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին՝ իր ՀՀԿ համապետական ցուցակով առաջադրվելուն:

«Ես անձամբ չեմ ասել՝ ուզում եմ մասնակցել, նախագահն է որոշել եւ գրել, էրեխեքիս արեւ: ԵԿՄ-Հանրապետական կուսակցության համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի:  Խորհրդարանական ընտրություններին ռեյտինգայինով 8 հոգի են դրել՝ Սարոյան Սեյրանը, Ղուկաս Ուլիխանյանը, Համլետը, Վարդան Պետրոսյանը, շատերը: Նրանք ԵԿՄ անդամ են եւ ցանկություն են հայտնել իրենց թեկնածությունը ռեյտինգայինով դնելու»,-ասաց նա: