Երեւանի Ազատության հրապարակից այսօր՝ փետրվարի 18-ին, մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանին «Հաց բերող» ազատ արձակելու պահանջով երթը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցներն այս պահին Երեւանի կենտրոնական փողոցներով շարժվում են  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Նրանք ՔԿՀ-ի դիմաց իրենց աջակցությունն են հայտնելու Արթուր Սարգսյանին եւ խնդրելու, որ փետրվարի 9-ից սկսած հացադուլը դադարեցնի:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կալանավորվել է: