Այժմ Facebook-ի բջջային հավելվածներում տեսագրությունը կթողարկվի ձայնով՝ նախկին համր ռեժիմի փոխարեն, հաղորդում է The Telegraph-ը։

Դեռեւս 2014-ին Մարկ Ցուկերբերգը ամենաառաջնային ուղղղություններից մեկը հայտարարել է տեսակոնտենտը։

Իսկ  2016-ի հոկտեմբերին Facebook -ը սովորել է տեսագրություն ուղարկել մոտակա հեռուստացուցյներին՝  Apple TV եւ Chromecast ածանցյալներով։ Այժմ, սոցկայքի տեսաբաժինն ունի ինքնուրույն հավելված՝ Apple TV-ի, Amazon Fire TV-ի եւ Samsung Smart TV-ի համար, իսկ ապագայում նախատեսվում են նաեւ այլ հարթակների համար։

Facebook-ի տեսաբաժնի եւս մեկ կարեւոր մասն են ուղիղ հեռարձակումները։ Այստեղ մեծ դիտումներ են հավաքում հայտնիների եւ ԶԼՄ-ների ուղիղ հեռարձակումները, որոնց ընկերությունը մեծ գումարներ է վճարում։

Facebook-ը ձգտում է հեռուստացույցներում հայտնվել մեծ գումարների պատճառով։ Հեռուստագովազդի շուկան միայն ԱՄՆ-ում ըստ Forbes-ի տվյալների գնահատվում է  70 մլրդ դոլար։ Առաջնային են երկարատեւ տեսագրությունները Ընկերությունն արդեն սկսել է փորձարկել տեսագովազդի ձեւաչափը, որը դիտումից 20 վայրկյան անց կամ ավելի ուշ կհայտնվի։