Տիկին Զոհրաբյան, երբ դուք հանգիստ եք խոսում, շատ ավելի հաճելի է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Հայաստանի Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի լույթին այսպես արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Նաիրա Զոհրաբյանն անձրադարձավ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական 15 դրույթներին, մասնավորապես կուտակային համակարգի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության քվեարկությանը:

«Ուզում եմ բոլոր տեսակի դիլետանտներին հիշեցնել 2010 թվականի քվեարկության եզրափակիչ դրույթում նշված է եղել, որ խոսքը վերաբերում է ընդամենը կամավոր սկզբունքին: Այսինքն սույն օրենքով սահմանված դրույթը մտնում է ուժի մեջ, միայն կամավոր սկզբունքով: Պարտադիրը 2010-ի օրենքում չի եղել: Ուստի նրանք, որոնք ուզում են մանիպուլյացիա անել, փաստը կա:

Այնուհետեւ հիշեցնեմ կարճ հիշողություն ունեցողներին, որ նախագիծը հետաձգվեց, եւ երբ 2014-ին բերվեց, բոլոր լրամշակումներին ԲՀԿ-ն դեմ է քվեարկել: Մնացածը հաջորդ դասին»,-բարձր ձայնով հայտարարեց Զոհրաբյանը:

Ի պատասխան Հերմինե Նաղդալյանն ասաց. «Ես խնդրում եմ այդ դասին էլ, հաջորդ դասին էլ, բոլորին, որոնք կարճ, երկար հիշողություն ունեն, ձայնալերերը այդքան չծանրաբեռնեն, մի քիչ ցածր ու հանգիստ խոսեք: Տիկին Զոհրաբյան, երբ դուք հանգիստ եք խոսում, շատ ավելի հաճելի է: Տիկին Զոհրաբյան ջան, մի քիչ ցածր խոսեք, բոլորը լսում են, հասկանում են»: