Ֆիննական ընկերությունը հայտարարել է լեգենդար Nokia 3310-ի վերադարձի մասին: Գաջեթը ներկայացվել է Բարսելոնում, Mobile World Congress-ի ցուցահանդեսի ժամանակ: Երբ հեռավոր 2000 թվականին հայտնվեց այդ մոդելը՝ բրաուզերի մասին ակնարկով, ինտերնետն ուղղակի խենթացավ: Մասնակիորեն դա պայմանավորված էր կուլտային հեռախոսի կարեւոր բնութագրիչներով՝ նրա պարզությամբ, անխոցելիությամբ եւ թեթեւությամբ:

Թողարկման պահից 126 միլիոն օրինակ է վաճառվել: Ավաղ, փորձագետները միակարծիք են այն հարցում, որ երբեմնի ռեկորդները հնարավոր չի լինի վերականգնել: NEWS.am-ի խմբագրությունը որոշել է պարզել,  որքանով է վերափոխված տարբերակը ավելի լավը նախորդից, կամ ընդհանարապես, լա՞վն է նախորդից:

Այսպիսով, հեղինակները փորձել են պահպանել շատերի կողմից սիրված «գծերը»՝ ավելացնելով մի քանի ժամանանակակից առավելություններ՝ գունավոր էկրան, կորպուսի տարբեր գույներ, կատարելագործված ստեղներ: Հին մոդելից պետք է մնային միայն ռինգտոնները, Snake  խաղը,  ինչպես նաեւ հեռախոսի  ընդհանուր «անմահ» բնութագիրը: Ի՞նչ պարզվեց իրականում:

Մոդելն ավելի սլացիկ ու վառ է դարձել:

Նոր էկրանն ավելի մեծ է եւ արտացոլում է գույները:

Ունի տեսանկարահանման հնարավորություն, կարող եք MMS ուղարկել:

Ունի Opera բրաուզեր եւ հավելվածների խանութ:

Խաղերի, այդ թվում՝ Asphalt 6-ի հնարավորություն:

Պատկերը կարելին է պահպանել microSD քարտի հիշողոության վրա:

Մարտկոցները բավաարում են մինչեւ 22 ժամ՝ ակտիվ օգտագործման դեպքում եւ մեկ ամիս՝ սպասողական վիճակում:

Սակայն սատանան մենրուքների մեջ չի թաքնված: Մի շարք առավելությունների հետ մեկտեղ՝ մեդելն ավելի տափակ, ավելի լայն է դարձել, կարծես  հատուկ հարթեցրել են: Այն հավաքվել է բավականին էժանագին պլաստիկից, այն դեպքում, երբ հին տարբերակը 2-3 մմ հաստություն ուներ: Զուսպ դիզայնի մասին նոստալգիկ սպասելիքները չեն արդարացել. մեր աչքի առջեւ չինական ոճի սարք  է՝ վառ ու փայլուն տեսքով:

 «Բացի այդ , նոր հեռախոսը բոլորովին ուրիշ տեխնոլոգիական մոտաժով է արված: Բացի պլաստիկից, բարակ են նաեւ պլատաները», -նշում է Mobile Research Group-ի առաջատար վերլուծաբան Էլդար Մուրթազին:

Ինչ խոսք,  հեռանկարներն առանձնապես լավատեսուոթյուն չեն  ներշնչում: Նոստալգիայի ալիքի վրա շատերն էին ցանկանում  այն գնել, բայց մոդելը ներկայացնելուց հետո, դատելով արձագանքից, հրաժարվեցին այդ մտքից: «Ստեղներով» հեռախոսների գնորդները հատկապես ուշադրություն են դարձնում գնին, իսկ 49 եվրոն  բավականին թանկ է, այդ գումարով այսօր հնարավոր է 3G-ով տեխնիկապես առավել հագեցած սմարթֆոն ձեռք բերել:

Միաժամանակ, սա «հին գվարդիան» վերականգնելու առաջին փորձը չէ: Հիմնականում որպես նախաձեռնող հանդես են գալիս չինական ընկորությունները: Օրինակ, չինական TCL Mobile ընկերությունը ձեռք էր բերել Alcatel բրենդը, երբեմնի հանրահայտ Palm կորպորացիան, ինչպես նաեւ Blackberry-ն: Հերթում Sony-ն է: Բայց առայժմ  դա  ընդամենը հիշեցնում է  ձյան վաճառք կարոտախտով տառապող գաջեթոմաններին՝ էսկիմոսներին: