Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմը դահլիճում սիրիացի աղջնակի ելույթի ժամանակ արտասվել է։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը մի միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել, որից հետո ամբիոնի մոտ «Դրոշ» բանաստեղծությունն է արտասանել Սիրիայից ներգաղթած մի աղջնակ։

Բինալի Յըդըրըմը սիրիացի աղջկա արտասանության ժամանակ հոնգուր–հոնգուր արտասվել է։