Երեւանի Խանջյան փողոցում գտնվող վերամբարձ կռունկից նետվել սպառնացող տղամարդուն քիչ առաջ հարազատները կարողացել են համոզել եւ իջեցնել:    NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ վերամբարձ կռունկից նետվել սպառնացող 57-ամյա Մ. Մ.-ի մոտ է բարձրացել նրա կինը եւ ընկերները, նրանք կարողացել են տղամարդուն համոզել եւ իրենց հետ իջեցնել ներքեւ:  57-ամյա Մ. Մ.-ն եղել է ծանր հոգաբանական վիճակում, նրան դեպքի վայրից հեռացրել են ընկերներն իրենց մեքենայով:

Նշենք, որ Մ. Մ.-ն որոնվում էր որպես անհետ կորած, նա երեք օր առաջ դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել, Նրա կինը՝ Թ. Ղազարյանը պատմել էր, որ իրեն այսօր ԱԻՆ-ից են զանգել եւ տեղեկացրել, որ երեք օր առաջ տնից դուրս եկած եւ չվերադարձած ամուսինը Երեւանում բարձրացել է վերամբարձ կռունկի վրա եւ սպառնում է նետվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 12:10-ի սահմանում  քաղաքացին Երեւան քաղաքի Խանջյան փողոցում` ամբարձիչ կռունկի վրա է բարձրացել եւ սպառնում է նետվել: