Համացանցում հայտնվել է մի տեսագրություն, որում Թուրքիա–Իրան մաքսակետում թուրք մաքսավորը մահակով ծեծում է հերթ կանգնած Իրանի քաղաքացուն։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ համացանցում հայտնված տեսագրությունը ցուցադրվել է Իրանի պետական հեռուստաընկերության եթերում, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել Իրանում։

Անկարայում Իրանի դեսպան Իբրահիմ Թահերիան Ֆարդը իրանական IRNA գործակալության հետ զրույցում  նշել է, թե համացանցում հայտնված տեսագրությունն ուսումնասիրվում է մասնագետների կողմից։ «Եթե պարզվի, որ այն իրական է, համապատասխան միջոցներ ենք ձեռնարկելու միջազգային օրենքներին համապատասխան»,–ասել է իրանցի դեսպանը։

Թեմային անդրադարձել է նաեւ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի մամուլի խոսնակ Հուսեյն Նակավին՝ շեշտելով, որ միջոցներ են ձեռնարկվում դեպի հետ կապված։

Նշենք, որ համացանցում հայտնված տեսագրության հետ կապված սոցկայքերում նշվում է, թե այն տեղի է ունեցել Թուրքիա–Իրան Գյուրբուլաքի մաքսակետում։