Թալիշը հիմա էլ է վերաբնակեցված, ես ընդեղի բնակիչ եմ: յս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է ԵԿՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ցուցակի 17-րդ հորիզոնականը զբաղեցնող գեներալ Մանվել Գրիգորյանը:
Հարցին, թե անվտա՞նգ է Թալիշում, նա պատասխանեց. «Ընդհանրապես, ստեղ էլ անվտանգ չի, հմի ես ու դու, որ կանգնել ենք, անվտանգ չի: Տենց Հայաստանում սահման, տեղ չկա, որ թուրքերի... որ Նախիջեւանի զենքը չհասնի կրակեն:
Բնակիչները վերադառնում են, աշխատում են, հողերն էլ մշակում են: Որեւէ մեկդ կասկածում ա, գնացեք տեսեք, վարում են, ցանում են: Պարզ ա, կնիկ-երեխա ա, կրակում են, մի քիչ էս յան-էն յան, բան... ապրում են ընդեղ ժողովուրդը: Նախագահ Բակո Սահակյանը բոլոր իր իշխանությամբ, իրա ընտանիքով գնացել ա Թալիշում ա Նոր Տարի արել: Իսկ ընենց, կարող ա ամեն մարդ իրա երեխի համար վախի, մեկն էլ չեթա: Բոլոր տեղերում էլ, Հայաստանում էլ հազար հատ գյուղ կա, անմիջական գնդակների տակ են»:
Դիտարկմանը, որ դեռեւս ժամանակին Վազգեն Սարգսյանը մտահոգություն էր հայտնել, որ Արցախից փախչողներ կա, որոնք Երեւանում «Նիվաներով» «Վիլիսներով» իրենց «լավ տղու» կամ հերոսի տեղ են դնում, Դուք գիտե՞ք նման մարդկանց Ձեր շրջապատում, Մանվել Գրիգորյանն արձագանքեց. «Ես էնքան բան գիտեմ, թող մնա իմ մեջ, երկրորդ՝ սրանք էլել են, կան, հա պտի ըլնեն: Լավ ու վատը ինչո՞վ պտի տարբերվի: Հիմա Երեւանի կենտրոնում ապրող 18 տարեկան տղան Թալիշում զենքը ձեռը սահման ա պահում: Կարող ա ընդեղից էլ մի հատ բռակ փախնի եսիմ ուր: Խի՞ չեք խոսում Թալիշում սահման պահողից, խոսում եք ինչ-որ մեկը Վիլիսով, էդ էլ եսիմ քեզ ով ա հեքիաթ կամ կռիվ կինո պատմել: Էդ ասողը ինքն էլ ա մասնակից եղել էդ փախնելուն:
Այո, բռակներ կան, բայց դա չի որակավորում մեր ազգին: Վազգեն Սարգսյանն իրավունք ուներ ասելու, ինքն էլ մեծ, հզոր մարդ էր, կարար ասեր»:











