«Ելք» դաշինքըն այսօր՝ մարտի 5-ին, Լոռիում իր քարոզարշավն սկսել է Վանաձորի իրենց գրասենյակից՝ ավտոերթով:

NEWS.am-ի թղթակցիը հայտնում է, որ շրջելով Վանաձորի փողոցներով, դաշինքի անդամների ավոտշարասյունը ուղեւորվեց Սպիտակ, Ստեփանավան եւ Տաշիր քաղաքներ:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բնակիչներին հորդորեց ընտրություններին իրենց ձայնը տալ «Ելք» դաշինքին: Ավտոերթը ուղեկցում էին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Սպիտակ քաղաքում բնակիչները Մարուքյանին բարձրաձայնեցին անօթեւանության ու արտագաղթի մասին: Բնակիչներից մեկն ասաց. «Ով շատ փող տվեց, նրան էլ ընտրելու ենք, դուք տաք՝ Ձեզ եմ ընտրելու», ինչին Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Փողով ձեր ձայնը ոչ ոքի չտաք»:

NEWS.am-ի հետ զրույցում Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ քարոզարշավի մեկնարկը իրենց կողմից սկսվել է ավտոերթով, քանի որ «բնակչությունը իրազեկման խնդիր ունի»:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի