Չինական ProTruly ընկերությունը վաճառքի է հանել աշխարհի առաջին սմարթֆոնը, որն ունի համայնապատկերային տեսախցիկ։ Երկու 13 մեգապիկսելանոց օբյեկտիվները, որոնց պատրաստված են «ձկան աչքի» սկզբունքով, թույլ են տալիս համայնապատկերային տեսագրություններ անել, դրանք հրապարակելով YouTube-ում, կամ Facebook–ում, հայտնում է Mashable.–ը։

Առաջին Darling սմարթֆոնը ցուցադրվել էր անցած տարվա աշնանը՝ China Hi-Tech Fair (CHTF) ցուցահանդեսում։ Սարքը հասանելի է երկու տարբերակով՝ սովորական ու պրեմիում։

Երկու տարբերակն էլ ունեն 5․5 դյույմանոց Full HD էկրան, 8 մպ սելֆի- տեսախցիկ, Helio X20 MT6797 պրոցեսոր՝ 2․5 գիգահերց հաճախությամբ, 4 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, ու 3560 մԱ/ժ մարտկոց։ Սարքերը աշխատում են Android 6.0 Marshmallow–ով։

Mashable-ի տվյալներով Darling–ի սովորական տարբերակը վաճառվում է 500 դոլարով, իսկ պրեմիումը՝ 800։ Նորույթը հասանելի է միայն Չինաստանում։