Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են Վանաձորում անհայտ անձինք պոկում «Ելք» դաշինքի քարոզչական պաստառը: Դաշինքի շտաբից NEWS.am-ին տրամադրված տեսանյութում երեւում է, որ երկու երիտասարդ գիշերը մոտենում են Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Ելքի» շտաբից ոչ հեռու գտնվող շինության վրա փակցված պաստառին ու պոկում այն: Դեպքը տեղի է ունեցել մարտի 6-ի լույս 7-ի գիշերը, ժամը 01:05-ին:

«Ելք» դաշինքը տեսագրությունը տրամադրել է ոստիկանությանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Ելք» դաշինքին պատկանող գովազդային պաստառներից մեկն էլ անհայտ անձինք ներկել են սեւ ներկով՝ փակելով պաստառի վրա պատկերված ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դեմքը: Երկու դեպքում էլ թիրախը եղել է Էդմոն Մարուքյանը: Ցուցապաստառի վրա փակցված «Ելք» դաշինքի մյուս առաջնորդների՝ Արամ Զ. Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի նկարներն անվնաս են մնացել: