JK Brickworks–ի՝ YouTube–ի ալիքը տեսագրություն է ներկայացրել, որտեղ LEGO կոնստրուկտորից կառուցված չղջիկ է ցուցադրվում։ Այն կառուցել է Քրիստալ Դյուբան, ով պլաստիկե մասերից ռոբոտացված մոդելներ է կառուցում։ Չղջիկն ունի մեխանիկական թեւեր, որոնքշարժիչին են միանում մի շարք ատամնավոր հաղորդիչների միջոցով։ Կոնստրուկտորե չղջիկը շարժվում է իսկական չղջիկի նման, հաղորդում է Lenta–ն։

JK Brickworks–ը LEGO –ից բարդ մոդելներ է ստեղծում, որոնցում առկա են շարժական մասեր ու էլեկտրոնային տարրեր։