Նոյեմբերյանում այսօր՝ մարտի 7-ին, «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ Բերդավան գյուղի մի բնակիչ հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանն իրեն 100 կգ խաղողի գումար է պարտք։ Բերդավանցին իր պարտքի մասին հիշել է, երբ Ծառուկյանն ասել է, որ ուրիշները խաղողը մթերում են 80-100 դրամով, իսկ ինքը՝ 140։

«Ես ի սկզբանե որոշել էի 140 դրամով մթերել, բայց մի միամիտ մարդ ինձ ասաց, թե 10 դրամ էլ ավելացրու, ինչի եմ իրան ասում՝ միամիտ, որովհետեւ ինքը ներկայացավ միամիտ բերդավանցի»,- ասել է Գագիկ Ծառուկյանը՝ բեմ հրավիրելով միամիտ բերդավանցուն։

Վերջինս բարձրացել է բեմահարաթակ եւ հայտարարել, որ Գագիկ Ծառուկյանի գործարանի աշխատակիցները իրենից 100 կգ խաղողի գումար են պահում արել։ Ծառուկյանը հակադարձել է, թե հենց հիմա կվճարի պարտքը՝ միաժամանակ լրագրողներին հորդորելով դա չընկալել որպես ընտրակաշառք։ Սակայն բերդավանցին հրաժարվել է ընդունել գումարը ՝ ասելով, հարցը լուծեն հաջորդ մթերման ժամանակ։ Նշենք, որ մինչ այդ Գագիկ Ծառուկյանը կատակով լրագրողներին ասել էր, որ Բերդավանի բնակիչը իրեն 500 լիտր գինի է խոստացել ու չի տվել։