Սիսիան քաղաքում այսօր՝ մարտի 10-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչները տարատեսակ խնդրանքներով էին դիմում նրան:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, Սիսիանի բնակիչներից մեկը բողոքեց, որ իր աղջիկը սովորել է Ստեփանակերտում եւ չի կարողանում աշխատանք գտնել Հայաստանում: Նա խնդրեց, որպեսզի իր աղջկան աջակցեն աշխատանք գտնելու հարցում:

Բացի այդ, տարեց տղամարդը բողոքեց, որ իր աղջիկը ստիպված է աշխատել Ստեփանակերտում եւ այդ պատճառով չի ամուսնանում: Սիսիանցու այս բողոքին վարչապետն արձագանքեց. «էս հարցում էլ եք մեզնից աջակցություն սպասո՞ւմ»:

Տղամարդը նշեց, որ դուստրը նոտարական գրասենյակում է աշխատում, իսկ նրա լիցենզիան Հայաստանում չի անցնում։