Հայտնվել է Լոնդոնում Բրիտանիայի խորհրդարանի մոտ տեղի ունեցած հրաձգության վայրում ականատեսների արած տեսագրությունը ։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ ոստիկանը դանակով վիրավորում է ստացել բրիտանական խորհրդարանի մոտ։ Հարձակվողը սպանվել է ոստիկանի կողմից։CNN -ի փոխանցմամբ, ավտոմեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետեւանքով տուժել է առնվազն 5 մարդ։
Նշենք, որ լրատվամիջոցների տվյալներով Բրիտանիայի խորհրդարանի մոտ հրաձգության հետեւանքով տուժել է մի քանի մարդ։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում են 10-12 վիրավորների մասին, սակայն պաշտոնական տվյալներ դեռ չկան։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հրաձգության հետ կապված փակվել է։ Խորհրդարանականները տարհանվել են շենքից։











