Շիրակի մարզի Մարալիկ համայնքի բնակիչներն այսօր՝ մարտի 26-ին, վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրեցին իրենց համար լողավազան կառուցել:

«Պարոն վարչապետ, մեր համայնքը սակավաջուր է, մի հատ լողավազան չունենք, խնդրում ենք ձեզ, որ այդ հարցը լուծեք, մեր երեխաները լողալ սովորելու համար ստիպված Գյումրի են հասնում»,-վարչապետին դիմեց համայնքի բնակիչներից մեկը:

Կարեն Կարապետյանին զարմացրեց  սակավաջրությունը լողավազան չունենալու հետ կապելու բնակչի փաստարկը, սակայն,  խոստացավ հարցը քննարկել համապատասխան մարմինների հետ եւ հնարավորության դեպքում լուծում տալ: