WaterMelon Games ստուդիան իր YouTube ալիքում հրապարակել է նոր խաղ ՝ Sega Mega Drive կցասարքի համար։ Այն թողարկվելու է 2017-ի աշնանը ու արժենալու է 89 դոլար։

Խաղը beat 'em up ժանրից է ու հիշեցնում է կուլտային Streets of Rage սերիան։ Դրանում հինգ պերսոնաժներ ու 24 մակարդակներ են լինելու, նաեւ ընկերոջ հետ խաղալու հնարավորություն։

Sega Mega Drive  կցասարքը թողարկվել է Ճապոնիայում 1988-ին, իսկ ԱՄՆ-ում հայտնվել է 1989-ին։ Դրա համար մշակվել է ավելի քան 900 խաղ։