Սպիտակ քաղաքի բնակչության 60 տոկոսն ապրում է երկրաշարժից հետո տրամադրված ժամանակավոր կացարաններում: Այս մասին այսօր` մարտի 29-ին, NEWS.am -ի հետ զրույցում նշեց Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակի 13-րդ հորիզոնականը զբաղեցնող Հրայր Մխիթարյանը` Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տարվող քարոզարշավի ժամանակ:
Նրա խոսքով` 998 թվականին նամակ է գրել վարչապետ Ռոբերտ Քոչարյանին` բողոքով, որ այս տեմպերով 100 տարի կպահանջվի քաղաքի վերականգնման համար:
«Նույնիսկ նախատեսվել էր, որ քանդված 5135 տների փոխարեն պետք է 5770 տուն կառուցվեր: Հետո այս իշխանությունները որոշոցին, որ պետք է վերականգնվի միայն բնակֆոնդը ու կառուցվի 2695 բնակարան, սակայն մինչ այսօր կառուցվել է ընդամենը 2000-ից ոչ ավելին: Ու նրանք դեռ ասում են, որ աղետի գոտին վերականգնվել է»,-ասաց նա ու խնդրեց, որ մենք էլ անցնենք Սպիտակի թաղամասերով` տեսնելու համար, որ բնակչության մեծամասնությունը դեռ ապրում է երկրաշարժից հետո տրամադրված ժամանկավոր կացարաններում:
«Սպորտմենուհի, կոմերտուհի եւ, վերջապես, գեղեցկուհի»,-այսպես էին իրենց կին թեկնածուներին ընտրողներին ներկայացնում Կոմունիստական կուսակցության անդամները:













