ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Միհրան Պողոսյանը տեղյակ չէ իր անվան հետ կապվող դպրոցի եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրություններից: Այսօր մարտի 31-ին, լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ նման հրահանգ  ինքը չի տվել:

Թե ինչպես է իր շանսերը գնահատում, Միհրան Պողոսյանը չմանրամասնեց` նշելով, որ ապրիլի 2-ին պարզ կլինի: Նա քարոզարշավի ընթացքը լավ գնահատեց` նշելով, որ ապրիլի 2-ին ժողովուրդն իր ասելիքը կասի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը տարածել էր 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ ձայնագրություններ, որտեղ նրանք ներկայացնում են, թե ինչպես են ցուցակագրում ընտրողներին  իշխող կուսակցության համար եւ ցուցակները ներկայացնում մարզպետարաններ ու քաղաքապետարաններ: Այդ ձայնագրություններում հնչում է նաեւ Միհրան Պողոսյանի անունը: