Երեւանի Արաբկիր Զեյթուն եւ Քանաքեռ վարչական շրջաններում ՀՀԿ ցուցակով թեկնածու առաջադրված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երեւանի քաղաքապետ։ տարոն Մարգարյանի աներորդի  Ռոբերտ Սարգսյանը հակասություններ չունի նուն ընտրական տեղամասում առաջադրված Միհրան Պողոսյանի հետ: Այսօր` մարտի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա: 

«Պարոն Միհրան Պողոսյանի հետ ոչ մի հակասություն չունենք, այդ մասին միայն մամուլն է գրել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ շատերը քննադատում են, որ պատգամավորության ընթացքում Դուք սակավախոս եք եղել, հարցեր չեք բարձրաձայնել, այս անգամ եթե ընտրվեք, փոխելո՞ւ եք Ձեր գործելաոճը, նա պատասխանեց. «Կփոխեմ»:

Նշենք, որ եւ Ռոբերտ Սարգսյանը, եւ Միհրան Պողոսյանը ՀՀԿ-ի կողմից թեկնածու են առաջադրվել նույն ընտրական տարածքում: