Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ամփոփիչ միջոցառումը մեկնարկել  է «Ռեինկարնացիայի»՝ «Աշխարհումս իմն դուն իս» երգով, որից հետո խումբը կատարել է ՀՀԿ նախընտրական տեսահոլովակի երգը՝ «Փոխենք աշխարհը», որի ժամանակ էլ դահլիճ են մտել նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ամփոփիչ հավաք-համերգի ժամանակ ելույթ է ունեցել նաեւ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, որը կատարել է «Հայ քաջեր» երգը, ելույթ են  ունեցել նաեւ հայտնի երգիչ Արման Հովհաննիսյանը եւ Մարթան:

Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության ամփոփիչ փակ հավաքը: Քարոզարշավի ամփոփիչ հավաքին մասնակցում է  ՀՀԿ-ի ողջ վերնախավը՝  կուսակցության նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, տարբեր պաշտոնյաներ ու կուսակցության համախոհներ: Հավաքն ուղեկցվում է համերգով: