Շատ ճիշտ է, որ ուսուցչուհին զբաղվում է քարոզչությամբ։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի այն աղմկահարույց բացահայտմանը, որ 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ չարաշահելով վարչական ռեսուրսը՝ քարոզչություն են իրականացրել Հանրապետական կուսակցության օգտին, ցուցակագրել ուսուցիչների ու աշակերտների ծնողներին։

«Իսկ ո՞վ ասեց, որ ուսուցիչը չպետք է զբաղվի քարոզչությամբ, օրենքը չի արգելում, օրենքով արգելվում է, երբ նա աշխատանքային ժամերին է դա արել։ Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի քարոզչությամբ զբաղվել, մասնավորապես որ կուսակցության անդամներ են, պարտավոր են անել, ցուցակագրումը նրա համար է, որ մարդիկ ում հետ քարոզչություն են իրականցրել, տեսնեն՝ ինչ տվյալներ ունեն ,դա վատ բան չէ, եւ բոլորը դա անում են։ Դուք ցուցակագրման մեջ չգիտեմ ինչեք եք տեսնում։ Դա շատ նորմալ է, որ ուսուցչուհին, բանվորը ինժիները զբաղվում են քարոզչությամբ եւ նորմալ է, որ նրանք կատարում են դա աշխատանքային ժամերից դուրս»,–մեկնաբանեց օրենդիր մարմնի ներկայացուցիչը։