NVIDIA ընկերությունը ամենից լավ գիտե, թե ժամանակակից գեյմերներն ինչ խնդիրների հետ են բախվում: Դրանցից որոշները կլուծի արհեստական ինտելեկտը, հայտնում է Life.ru-ն:

Ապրիլի 1-ին ընկերությունը խաղային նոր օգնականին է ներկայացրել՝ GeForce® GTX® G-Assist™-ին, որը մանրակերտ GPU է՝ ծավալուն կրիչով: Սակայն դրա հզորությունը բավարար է NVIDIA AI գրադարանների թողարկման համար, որոնք գեյմերներին կօգնեն առօրյա խնդիրներում: Նորույթն աջակցում է ավելի քան 10,080 խաղի եւ դրանցում հավելում մի շարք օգտակար գործառույթներ:

Օրինակ` GeForce GhostPlay™ տեխնոլոգիայի դեպքում, խաղացողներն այլեւս ստիպված չեն լինի հիասթափեցնել իրենց թիմին լարված առցանց խաղերում, երբ ցանկանան գնալ ջուր խմելու կամ վերցնել առաքված պիցցան: Նրանց փոխարեն կխաղա ՏՏ-ն: GhostPlay™-ը հավաքում է նոր տվյալները` ներառյալ սպանությունների թիվն ու արձագանքի արագությունը, իսկ հետո խաղում գործում է որպես կոնկրետ գեյմեր` այնպես, որ նրա ընկերները երբեք չեն իմանա, որ նա համակարգչի մոտ չէ:

Պետք է նշել նաեւ Boss Boost™ գործառույթի մասին, որն անհատական խաղերում արագացնում է դժվար հակառակորդների սպանությունը, NVIDIA Nurture™-ը ձեզ կյանքով կապահովի` մեխանիկորեն տուն ուտելիք պատվիրելով եւ բոլոր կարեւոր օրերին գեյմերների սիրեցյալներին նվերներ ուղարկելով: Իսկ  GeForce GameTrain™  համակարգը կարագացնի սկզբնական փուլերի անցումը` ցանկացած համատեղ խաղում: