Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթանում է ապրիլյան պատերազմի զոհերի ոգեկոչման արարողություն, որին նախորդեց պատարագը։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով քիչ առաջ դուրս եկավ Մայր տաճարից։

Ոգեկոչումն սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի ընթերցմամբ։