Երեւանի Սարի թաղի 10/03 ընտրական տեղամասում քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս տեղամասում գրանցվել է ուրիշի փոխարեն քվեարկություն: Հերմինե Հակոբյան անուն- ազգանունով ընտրողն ընտրացուցակում պարզել է, որ իր փոխարեն ստորագրել են: Տեղամասի հանձնաժողովի ներկայացուցիչը եւ հանձնաժողովի նախագահ Շահեն Պետրոսյանը փորձեցին բացատրել, որ շփոթմունք է տեղի ունեցել, սխալմամբ են նրա փոխարեն քվեարկել: Հերմինե Հակոբյանը համառորեն պնդում էր, որ իր փոխարեն քվեարկել են, սակայն հանձնաժողովի անդամներին հաջողվեց համոզել Հերմինե Հակոբյանին կատարել քվեարկություն եւ ստորագրել այդ ստորագրության մոտ:
Հերմինե Հակոբյանն աղմկելուց հետո կատարեց իր քաղաքացիական պարտքն ու հեռացավ տեղամասից:











