Ժամը 17:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 մլն 317 հազար 936 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 50,93 տոկոսը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Նրա խոսքով, Երեւանում ժամը 17-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 49,06 տոկոսը (414 906), Գյումրիում՝ 39,68 տոկոսը (49601), Վանաձորում՝ 45,99 տոկոսը (44227)։
2012 թվականի ընտրությունների համեմատ այս ժամի դրությամբ ընտրողների մասնակցությունը եղելէ 51,5 տոկոս։
Ներկայացնում ենք ընտրությունների մասնակցության թիվը՝ ըստ ընտրատարածքների՝
Թիվ 1 (Երեւան, Ավան, Նոր-Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն) 101,718 ընտրող 50.80 տոկոս
Թիվ 2 (Երեւան, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) 105,440 ընտրող 49.61տոկոս
Թիվ 3 (Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ) 110,506 ընտրող 49.26 տոկոս
Թիվ 4 (Երեւան, Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն 97,296 ընտրող 46.61 տոկոս
Թիվ 5 (Արարատի մարզ) 126,567 ընտրող 57.14 տոկոս
Թիվ 6 (Արմավիրի մարզ) 109,902 ընտրող 47.37 տոկոս
Թիվ 7 (Արագածոտնի մարզ) 66,797 ընտրող 57.18 տոկոս
Թիվ 8 (Գեղարքունիքի մարզ) 108,144 ընտրող 56.42 տոկոս
Թիվ 9 (Լոռու մարզ) 117,290 ընտրող 49.22 տոկոս
Թիվ 10 (Կոտայքի մարզ) 118,212 ընտրող 49.58 տոկոս
Թիվ 11 (Շիրակի մարզ) 107,872 ընտրող 46.76 տոկոս
Թիվ 12 (Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր) 89,119 ընտրող 54.86 տոկոս
Թիվ 13 (Տավուշի մարզ) 59,073 ընտրող 53.69 տոկոս
Նշենք, որ քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների ընդհանուր թիվը 2.587.706 է:
Այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։
Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։
.png)
.png)











