Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրություններում գրանցման տեխնիկական սարքավորումներն իրենց առջեւ դրված խնդիրը լիարժեք ծավալով կյանքի են կոչել: Այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասել է նա:

«Տեխնիկական սարքավորումների աշխատանքի հետ կապված ես որեւէ խնդիր չեմ տեսնում, տեխնիկական սարքավորումներն իրենց առջեւ դրված խնդիրը լիարժեք ծավալով կյանքի կոչեցին: Ինչ վերաբերում է թերություններին, բնական է, որ միեւնույն ժամանակ, եթե 4000 սարքավորում է աշխատում, ինչ-ինչ խափանումներ հնարավոր են: 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում արագ արձագանքման խմբեր են աշխատել եւ ցանկացած խախտման դեպքում, արագ փորձել են հասկանալ՝ ինչն է խնդիրը»,-ասել է նա: