Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել է, որ Դոնբասում հակամարտությունը համարում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ 24-րդ պատերազմը: Այդ մասին նա ասել է ZIK հեռուստաալիքի լրագրողին:

«Իհարկե, սա ազգային-ազատագրական պայքար է: Դրա համատեքստում մենք պետք է դադարեցնենք դիվանագիտական հարաբերությունները, արգելենք քաղաքացիների միջեւ շփումները, առեւտուրը, ծառայությունների մատուցումը եւ կապիտալի տեղաշարժը»,- նշել է Յուշչենկոն:

Նա ավելացրել է, որ մինչեւ դիմակայության ավարտը Ուրաինայում  պետք է արգելվի ցանկացած  ընտրություն, այդ թվում՝ սահմանադրական փոփոխություններ: