Google ընկերությունը մշակել է AutoDraw սերվիսը, որը ձեռքով արված գծանկարները վերածում է որակյալ կլիպ- արթի։ Նեյրոցանցը իրական ժամանակի ռեժիմում վերլուծում է գծանկարները, որից հետո վերարտադրում դրանք ՝ օգտատիրոջ սկզբնական մտահղացմանը համապատասխան, հայտնում է «Վեստին»։

AutoDraw -ն կարող է թղթի վրա արված գծանկարներն իսկական նկարի վերածել։ Google -ի գրաֆիկական խմբագիրը արհեստական ինտելեկտի ու մեքենայական ուսուցման հիմքով կռահում է, թե ինչ էր ուզում նկարել մարդը՝ օրինակ դելֆին, օդապարիկ, հեծանիվ կամ կայծակ ու լրացնում է նրա մտահղացումը՝ ներկայացնելով ավելի վայելուչ տեսքով։ Օրինակ գծված երկու եռանկյունիցներից կարող է ձուկ ստանալ։

AutoDraw -ն ստեղծվել է AI Experiments նախագծի շրջանակում, որը այս տարվա աշնանն է բացվել։ Google-ի նորարարություններից են օրինակ QuickDraw մինի խաղը, որտեղ օգտատերերին 20 վայրկյան է տրվում առարկան նկարելու համար ու արհեստական ինտելեկտը պետք է կռահի, թե ինչ է նա նկարում։