Մայիսի վերջին Հայաստանում վրացական բիզնեսի օրեր կանցկացվեն: Ապրիլի 13-ին՝ կառավարության նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նրա խոսքով՝ վրացի ձեռնարկատերերին կներկայացվեն ոչ միայն հայկական շուկայի հնարավորությունները, այլեւ՝ Իրանի սահմանին Մեղրիում ազատ տնտեսական գոտու: Այս ազատ տնտեսական գոտում արտադրությունը արտահանման դյուրացված հնարավորություն կտա ոչ միայն դեպի Իրան, այլեւ Եվրասիական միության մյուս երկրներ:

Հիշեցնենք, որ ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին որոշումն ընդունվել է մարտի 30-ին: Ակնկալվում է, որ այն կսկսի աշխատել 2017-ի աշնանը: