Երուսաղեմում Տիրոջ Սուրբ Հարության տաճարում հազարավոր մարդիկ են հավաքվել՝ ականատես լինելու զատկական հրաշքին` Սրբագործ կրակի վայրէջքին: Սուրբ կրակը հայտնվեց Երուսաղեմյան պատրիարք Թեոֆիլոսի աղոթքի ժամանակ:
Ինչպես Երուսաղեմից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, կրակը հայտնվեց Տիրոջ գերեզմանի ներսի մատուռում, քարե դամբարանի վրա, որի վրա Ավագ Շաբաթ օրը դրված է եղել Քրիստոսի մարմինը: Հենց այնտեղ էր, դարավոր ավանդույթի համաձայն, Սրբագործ կրակի համար աղոթում ուղղափառ պատրիարքը: Հնագույն արարողակարգի համաձայն` Քուվուքլիուի մուտքի մոտ եւ Թեոֆիլոս 3-րդի հագուստները, եւ բուն եկեղեցին մանրազնին դիտարկվել են կրակի արհեստական ստացման ցանկացած միջոցի հավանականությունը պարզելու համար:
Պատրիարքը կրակը փոխանցեց հավատացյալներին, որոնք դրանից վառեցին 33 մոմերի հանգույցները` Քրիստոսի տարիքին համապատասխան:
Հատկանշական է, որ մահմեդականները նույնպես ընդունում են կրակի աստվածային էությունը, որի ծագումը դեռեւս չի բացատրվում գիտությամբ: Նրանք քրիստոնյաների հետ գտնվում են Երուսաղեմի Տիրոջ Սուրբ գերեզմանի տաճարում եւ Սրբագործ կրակի մասը տուն են տանում:














