Ծրագրային ապահովման նախկին մասնագետ Սքոթի Ալենն իրականացրել է տարբեր բաղադրիչներից iPhone 6s-ի հավաքման իր գաղափարը:
Նա նախագծի մասին գրել է իր բլոգում, ինչպես նաեւ տեսանյութ է հրապարկել YouTube-ում՝ նվիրված սմարթֆոնի հավաքման համար անհրաժեշտ դետալների որոնմանը: Երկու օրվանից էլ քիչ ժամանակահատվածում 24 րոպեանոց տեսանյութն ավելի քան 2 մլն դիտում է արձանագրել, հաղորդում է Newsru-ն:
Ալենը գրել է, որ iPhone 6s սմարթֆոնը՝ 16 ԳԲ հիշողությամբ, հավաքվել է Apple-ի սմարթֆոններում օգտագործված դետալներից, որոնք նա գնել է չինական Շենչժեն քաղաքում:
Ալենը The Verge-ին պատմել է, որ իրեն հետաքրքիր էր, արդյո՞ք հնարավոր է սմարթֆոն հավաքել առանձին բաղադրիչներից, բացի այդ, նա ցանկացել է իմանալ, թե ինչպես է գործում պահեստամասերի շուկան:











