Նյու Յորում երկուշաբթի օրը միջոցառում է տեղի ունեցել՝ նվիրված 102 տարի առաջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցին։

Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը, համաշխարհային հանրության առաջադեմ մասը հիշում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերին։ Մոտ մեկ ու կես միլիոն հայ կոտորվեց 1915-1923 թվականներին։ Ողջ մնացած հայերը սփռվեցին ամբողջ աշխարհում։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ, սակայն Թուրքիան մինչ օրս ժխտում է այդ փաստը։