Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեսանյութով ներկայացրել է 2017 թվականի մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության կարգը:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, որի ցուցակը գլխավորում է Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը:

Ընտրարաշավը մեկնարկել է ապրիլի 21-ին եւ կտեւի մինչեւ մայիսի 12-ը: