Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում մշակել եւ փորձարկել են ռոբոտացված շինարարական պլատֆորմ, որը կարող է ոչ միայն շենք տպել, այլեւ մյուս տեսակի աշխատանքները եւս կատարել: Այս մասին հոդված է հրապարակվել է Science Robotics-ում:

Տեխնոլոգիաների զարգացումը վերջին տարիներին բերել է շինարարական 3D տպիչների ստեղծման, որոնց միջոցով հնարավոր է ամբողջական շենք տպել: Օրինակ՝ անցած տարի Դուբայում գրասենյակ են տպել: Ընդ որում՝ նման նախագծերը ենթադրում են միայն շինարարական խառնուրդով գործողություն, իսկ շենքի կառուցման համար մյուս գործողություններն արվում են ավանդական եղանակով:

DCP-ի հնարավորությունները ցուցադրելու համար հետազոտողները շենք են տպել փրփուրից: Կառույցի տրամագիծը կազմել է 14.5 մետր, բարձրությունը՝ 3.7 մետր: Կառուցման համար պահանջվել է 13.5 ժամ:

Հեղինակները նշում են, որ ապագայում նման սարքավորումները կարող են աշխատել ինքնուրույն՝ արեւային մարտկոցների միջոցով էներգիա ստանալով եւ տպելու համար համապատասխան նյութեր ընտրելով: