«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն այսօր՝ մայիսի 1-ին, քարոզարշավ է անցկացրել նաեւ մայրաքաղաքօ Էրեբունի վարչական տարածքում գտնվող «Երեւան Սիթի»-ում։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Զարուհի Փոստանջյանը նախընտրական բուկլետներ է բաժանել սուպերմարկետի աշխատողներին ու հաճախորդներին: Աշխատակիցներից մեկը քաղաքապետի թեկնածուից հետաքրքրվել է՝ արդյոք իրենց կարելի է վերցնել բուկլետը, ինչին Փոստանջյանը դրական պատասխան է տվել:

Նշենք, որ շրջելու ընթացքում Զարուհի Փոստանջյանին մոտեցան մի քանի աշխատակիցներ եւ խնդրեցին քարոզարշավն իրականացնել առեւտրի կենտրոնից դուրս: Ավելի ուշ մոտեցավ տնօրենը, որն իր օգնությունն առաջարկեց:

«Ուղղակի պետք չի, որ նման վերաբերմունք լինի, ասում են մեզ, թե դուրս եկեք այստեղից»,- տնօրենին դիմեց Փոստանջյանը:

Սուպերմարկետի տնօրենն առաջարկեց շրջել կենտրոնով, սակայն Փոստանջյանը չհամաձայնվեց եւ դուրս եկավ շենքից:

Նշենք, որ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցը պատկանում է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին: