Մասաչուսթեսի Տեխնոլոգիական համալսարանի մասնագետները փորձարկել են աշխարհում առաջին պլաստիկե հրթիռային շարժիչը՝ տպված 3D տիպչով։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Engadget-ին։
Թեստերն ընդհանուր առմամբ ինժեներները հաջողված են համարել։ Այժմ նրանք ծրագրում են կառուցել մեկ ամբողջ պլաստիկե հրթիռ, որն առավել թեթեւ ու էժան կլինի մետաղե հրթիռց։
Նշվում է, որ մշակումը կոչված է նվազեցնելու հրթիռների արտադրության ծախսերը։ Այսպես, տիպիչը, որով տպել են ագրեգատն, արժե 14 հազար դոլար, այնինչ հրթիռներ արտադրող մետաղե սարքավորումները շատ ավելի թանկ արժեն։











