Halo 3 շութերում կա կոոպերատիվ ռեժիմ, որի միջոցով խաղացողները կարող են համատեղ անցնել սյուժետային խաղը։ Խաղի երկրպագուները նաեւ սիրում են իրենց համար տարօրինակ առաջադրանքներ հորինել։

2008-ին Halo 3-ի ֆանատների ֆորումի OTfor2 կեղծանունով օգտատերը նման առաջադրանք էր առաջարկել ՝ հայտնվել Sierra 117 մակարդակի սենյակում, որը մետաղական ճաղերով պաշտպանված է խաղացողներից։ Այդ առաջադրանքը ստացել է The Cage անվանումը, բազմաթիվ խաղացողներ փորձել են լուծել այն։

9 տարի հետո Termacious Trickocity խմբին հաջողվել է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ ու մտնել սենյակ, հայտնում է Meduza–ն։ Խաղացողները մի քանի հարյուր ժամ են անցկացրել, մշակելով այդ սենյակ մտնելու արդյունավետ ծրագիր։ Բայց արդյունքում պարզվել է, որ սենյակը դատարկ է։ Բայց խաղացողներին դա չի հիաթափեցրել։ Բոլորը հուզված ու ոգեւորված էին , որ իրենց հաջողվել է հաղթահարել այդ բարդ առաջադրանքը։