Microsoft ընկերությունը Նյու Յորքում ներկայացրել է Surface նոութբուքի նոր սերունդը, որը աշխատում է Windows 10 S օպերացիոն համակարգով։ Նոր նոութբուքները պետք է վաճառքում հայտնեն 2017-ի ամռանը։

Microsoft Surface Laptop-ն ունի 13․5 դյույմանոց սենսորային էկրան, Intel Core i5 կամ i7 Kaby Lake պրոցեսորներ, իսկ ինքնավար աշխատանքի տեւողությունը հասնում է մինչեւ 14․5 ժամի։

Մոդելի քաշը մոտ 1․25 կգ է, հաստությունը՝ 14․47-ից մինչեւ 9․9 մմ։ Սարքավորումն ունի USB-A եւ DisplayPort միացման հնարավորություններ։ Մոդելը ներկայացվելու է չորս գույնով՝ մոխրագույն, մուգ կարմիր,  երկնագույն ու ածխագույն։ Գինը սկսվելու է 999 դոլարից։