Beeline-ը շնորհավորում է Մեծ հաղթանակի եւ Շուշիի ազատագրման առթիվ բոլոր վետերաններին եւ հայտարարում է տոնական ակցիայի անցկացման մասին: 2017 թ. մայիսի 9-ին 00:00-ից մինչեւ 23:59-ն ընկած ժամանակահատվածում Beeline–ի ֆիքսված ցանցից դեպի ԼՂՀ, ԱՊՀ երկրներ, ինչպես նաեւ Վրաստան, Լատվիա, Լիտվա, Մոլդովա եւ Էստոնիա ֆիքսված եւ բջջային ցանցեր զանգերը կլինեն անվճար։

«Առաջին հերթին կցանկանայի շնորհավորել բոլոր վետերաներին Հաղթանակի օրվա առթիվ եւ շնորհակալություն հայտնել, որ ապրում ենք ազատ եւ խաղաղ երկնքի ներքո:   Ավանդույթի համաձայն Beeline-ը պատրաստել է անակնկալ վետերանների եւ բաժանորդների համար նվիրված այս երկու պատմական մեծ հաղթանակներին`Հայրենական Մեծ պատերազմի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակին: Ակցիան հնարավորություն կտա մեր բաժանորդներին շնորհավորել իրենց հարազատներին, բարեկամներին ու զինակիցներին եւ կիսվել նրանց հետ տոնական ու հաղթական տրամադրությամբ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Բացի այս ակցիայից, Beeline-ը Հաղթանակի օրվան նվիրված անցկացրեց «Ավելի քան 100 տարի միասին» իմիջային տեսահոլովակի շնորհանդեսը, որը նվիրված է Հայաստանում հեռախոսային կապի ստեղծմանը, բնակիչների կյանքին, երկրի եւ ընկերության պատմության կարեւոր իրադարձություններին:

Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանն անցկացրեց իմիջային տեսահոլովակի շնորհանդեսը եւ նշեց, «100-ից ավելի տարիների ընթացքում մենք զարգացնում ենք Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը. միասին հաղթահարել ենք խոչընդոտներ եւ հասել բազմաթիվ հաղթանակների։ Մենք հպարտ ենք, որ մեկ դար շարունակ պարգեւում ենք մարդկանց շփման հաճույք. միասին կիսում ենք թե՛ ուրախության պահերը եւ թե՛ տխրության: Մեր կապը՝ ունենալով նաեւ ռազմավարական կարեւոր նշանակություն, անցել է ժամանակի փորձություններով եւ չի ընդհատվել երկու աշխարհամարտերի եւ Արցախյան պատերազմի ընթացքում»:

«Ժամանակները փոխվում են, եւ մեզ հետ միասին փոխվում է կապի տեխնոլոգիաները: Beeline-ը հպարտորեն շարունակում է իր գործունեությունն որպես կապի առաջատար օպերատոր՝ ապահովվելով երկրի համար հուսալի հաղորդակցման միջոցներ, իսկ բնակիչների համար պարզ եւ հարմար ծառայություններ: Մենք միշտ քայլում ենք ժամանակին ընդառաջ՝ շարունակելով զարգացնել ժամանակակից տեխնոլոգիաները եւ տրամադրելով կապի արդիական ծառայություններ», - ամփոփեց Կոմերցիոն տնօրինության ղեկավարը: