Մեզ հեծանիվ կտա՞ք: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նման խնդրանքով Երեւանի քաղաքապետի թեկնածու տարոն Մարգարյանին դիմեցին թաղամասի երեխաները:

Ի խպատասխան Տարոն Մարգարյանն ասաց. «Էսօր գիտեք չէ՞, գնացեք հեծանվահրապարակ, գնացեք էնտեղ պարապեք, համ էլ ընդեղ էլ կքշեք հեծանիվները: Ես հեծանիվներ եմ նվեր տվել, որ հենց հեծանվահրապարակում գնաք սովորեք»:

Բազմաթիվ այլ բնակիչներ սոցիալական տարբեր խնդիրրով դիմում էին Տարոն Մարգարյանին, ինչին նա պատասխանում էր, որ կքննարկեն խնդիրը, կուսումանասիրեն եւ պատասխան կտան: Մի կին էլ գազիֆիկացման խնդրով դիմեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանին (Սամվել Ալեքսանյանի եղբորորդին է),  Տարոն Մարգարյանն էլ կողքից ասաց. «Ես լսեցի ինչ խոսեցիք, ինքը լավ թաղապետ ա, իր աշխատանքները կկատարի»: