Ինձ մի խնդրեք գնահատել Հայաստանի վարչապետի աշխատանքը: Մայիսի 11-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նախարարը նաեւ խնդրեց իրեն հարցեր չուղղել մայիսի 18-ից հետո ձեւավորվելիք նոր կառավարությունում իր տեղի մասին: «Թույլ տվեք չպատասխանել իմ վերանշանակման մասին հարցին»,- ասաց նա:











