Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հարաբերական հանգիստ է: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ շփման գծում գիշերը հանգիստ է անցել, սակայն մայիսի 13-ի ցերեկը համեմատաբար լարված է եղել:
«Գիշերը շփման գծում հանգիստ է անցել, բայց երեկ ցերեկը լարված էր, սակայն մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան քայլեր եւ իրենց առջեւ դրված խնդիրը լավ են կատարում: Այս պահին սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,-ասաց նախարարը:











