ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը քվեարկել է հանուն բոլոր հայերի մայրաքաղաքի։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, Գալուստ Սահակյանը հայտարարել է քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում։
«Իհարկե, ինչ որ մի տեղ զիբիլ են ման գալիս, ասում են՝ քաղաքը կեղտոտ է, դուք մտածեք քանի կիլոմետր է քաղաքը եւ ինչպիսի ազգաբնակչություն կա»,–ասել է Գալուստ Սահակյանը։
Անդրադառնալով այն լուրերին, որ իր հարսին պատրաստվում են նշանակել դպրոցի տնօրեն, Գալուստ Սահակյանը նշել է. «Իմ հարսը երբեք ու երբեք դպրոցի տնօրեն չի լինի, նա շատ լավ մանկապարատեզի վարիչ է, շրջանի լավագույն մանկապարտեզներից մեկի: Իհարկե, նրան չեք տեսնի դպրոցի տնօրեն, որովհետեւ նման խնդիր գոյություն չունի, մնալու է մանկապարտեզի վարիչ»:











