Երեւանի 9/22 ընտրատեղամասի դիմաց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով նաեւ տեղամասում դիտորդական առաքելություն է իրականացնում «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության կողմից, ի նշան բողոքի, տեղամասի մուտքի մոտ պառկել էր գետնին:
Գասպարին ներկայացնելով իրավիճակը լրագրողներին պատմել է, որ սկզբում իր իր կողմից նկարահանելու ժամանակ երկու անձինք են մոտեցել, որոնցից մեկը, գողական արտաքինով, հարվածել է իր տեսախցիկին: «Երկրորդ դեպքը, արդեն տեխնիկայով աշխատողը հարվածեց, եւ երրորդ անգամ արդեն Արթուր Կուղյանոսյանը, որին գիտեմ դեռ վաղուց, նախկին ավագանու ընտրություններից որպես թաղային խուժան: Այս անգամ նա ՀՀԿ-ի եւ ՏարոնՄարգարյանի վստահված անձ, հարվածե ինձ: Սա կարծես դիտորդություն չի, խաժամուժի, գողական ինտրիգների մեջ մտնելու, հարցեր լուծելու տարբերակ է: Խփել ու փախչել, հայհոյել ու փախչել: Այս անգամ վնասված ողնաշարիս հարվածեց Արթուր Կուղյանոսյանը: Պահը հարմար էր, նա դեռ շուտվանից իմ դեմ բաներ ունի»:
Նա հավելեց, որ մի դեպքում էլ հանձնաժողովի անդամն է սեռական հայհոյանք հնչեցրել ու փախել:
Գասպարիին հարվածելու ահազանգով՝ ոստիկաններ են ժամանել ընտրատեղամաս, սակայն ակտիվիստը հրաժարվել է որեւէ պարզաբանում տալ՝ նշելով, որ 2013 թվականից սկսած ինքը ոստիկանությանը որեւէ հարցի շուրջ բացատրություն չի տալիս:











