Սահմանամերձ Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները վաղուց գտնվում են «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանի ուշադրության կենտրոնում:

Մարզին հատկացված հերթական օգնությունն այս անգամ կազմել է 167 միլիոն դրամ: Արդյունքում, սահմանամերձ 10 համայնքներում այսօր արդեն իրենց խնդիրների մասին անցյալ ժամանակով են խոսում:

Մի շարք համայնքներում ամբողջությամբ լուծվել է խմելուջրի խնդիրը,  աջակցության շնորհիվ որոշ գյուղերում կարողացել են նորոգել համայնքային ճանապարհները, որոնց անբարեկարգ վիճակը, հատկապես տարվա այս եղանակին, ազդում էր համայնքի բնականոն կյանքի վրա: