ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ տարբերություն չկա: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, NEWS.am –ի հարցին ի պատասխան ասել է «Ծառուկյան» խմբակցության նարընտիր պատգամավորՎարդան Ղուկասյանը:
«Ոչ մի տարբերություն չկա, բոլորն էլ նույն հայերն են»,- ասաց նա:
Թե ինչու է տեղափոխվել այս դաշինք, Վարդան Ղուկասյանը նշեց, որ ինքը չի տեղափոխվել. «Կյանքն է ինձ այստեղ տեղափոխել: Ես չեմ փոշմանել այստեղ տեղափոխվելուս համար»:
Նշենք, որ այսօր ԲՀԿ գրասենյակում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի հանդիպումը նորընտիր պատգամավորների հետ: Որոշվել է, որ խմբակցության ղեկավարը լինելու է Գագիկ Ծառուկյանը, իսկ ԱԺ փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի Միքայել Մելքումյանը:











